Ավելին 5 տարի առաջ - 22:12 09-02-2021

«ԿՐԿԻՆ ՄԻԱՅՆԱԿ». ՀՈԼԻ ԲԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՋԻՑ

Հոլի Բերիի երկրպագուները տխրել են: Ըստ МTO news-ի՝ դերասանուհին որոշել է Վան Հանտի հետ իր սիրավեպին վերջ դնել: Նրանք հանդիպում էին դեռևս անցյալ տարվա ամռանից: Ինչպես հայտնի է, օրեր առաջ Հոլին և Վանը որոշել են բաժանվել և շարունակել կյանքը ամեն մեկն իր ճանապարհով: Դրանից հետո, դերասանուհին իր սոցէջում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ, որ կանայք չպետք է պարտական լինեն որևէ մեկին: Նա նաև պատասխանել է հետևորդի կողմից արված այն մեկնաբանությանը, որ, չնայած Հոլլին լավն է և հաջողակ, չի կարողանում անգամ մեկ տղամարդ իր կողքին պահել:

«Իսկ ով ասաց, որ ես ցանկանում եմ պահել նրանց: Ես կողմ եմ, որ կյանքում ամեն ինչ պետք լինի լավագույն կերպով: Եվ եթե որևէ բան սխալ է, ուրեմն պետք է կանգ առնել և սկսել նորից»,- պատասխանել է նա:
Պարզապես այս պարագայում Հոլին կարծում էր, որ Հանտը իր կյանքի լավագույն և ամենաճիշտ ընտրությունն է և նրա հետ հարաբերությունները չեն կարող լինել թերի:

Հոլին նաև ասել է. «Նա ստիպեց ինձ նորից հավատալ սիրուն: Երբեմն կինը գիտի, որ վերջապես հանդիպել է իր միակին»:

Վան Հանտի հետ իր հարաբերությունները Հոլին բացահայտել է միայն 2020թ. ամռանը՝ նախևառաջ հրապարակելով միմյանց խաչված ոտքերով ռոմանտիկ լուսանկար, այնուհետև մեկ այլ լուսանկար, որտեղ նա կանգնած է «Վան Հալեն» գրությամբ վերնաշապիկով, ինչն էլ մեկնաբանել է հետևյալ գրությամբ. «Հիմա, դուք ամեն ինչ գիտեք...»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում