Ներքին 1 տարի առաջ - 23:53 08-05-2025

Լենինականը օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ

Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է հարմար առիթի Հարավային Կովկաս ներխուժելու համար։ Թուրքիայի պլաններում առաջին հերթին եղել է Շիրակի մարզի օկուպացիան։

Այդպիսի հարմար առիթ Թուրքիային ընձեռնվեց, երբ ռուսները 1917թ․-ին դուրս եկան մեր տարածաշրջանից։ Արդյունքում թուրքերը 2 անգամ օկուպացրեցին Ալեքսանդրապոլ քաղաքն ու Ալեքսանդրապոլի գավառը։ 1920թ․-ին, երբ վերջին անգամ Կարաբեքիրը օկուպացրեց Ալեքսանդրապոլը, անգամ Կարսի պայմանագրի կնքումից հետո հրաժարվում էր դուրս գալ քաղաքից։

Միայն Խորհրդային Միության ճնշման արդյունքում նա ստիպված եղավ դուրս գալ Ալեքսանդրապոլից։ Թուրքիայի համար Հայաստան ներխուժելու հարմար առիթ ստեղծվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին։ Դեռ պատերազմը չսկսված՝ թուրքական կառավարությունն արդեն պլաններ էր մշակում Լենինականն օկուպացնելու համար։ Այդ մասին է վկայում 1938թ․-ին ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի զեկույցներից մեկը, որտեղ բացահայտված են Հարավային Կովկասում թուրքական ծրագրերը։ Միայն ԽՍՀՄ-ի հաղթանակը թույլ չտվեց, որ Թուրքիան իրականացնի իր նպատակները։ Գլխավոր շտաբի տեղեկանքը ներկայացնում եմ ամբողջությամբ․

«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ 2-ՐԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ. 1938 թվականի փետրվար

1937 թվականի հունվարին թուրքական կառավարությունը բանակի գլխավոր շտաբին հրամայեց նախապատրաստվել հետևյալ առաջադրանքների իրականացմանը։

ԽՍՀՄ-ի և որևէ այլ մեծ տերության միջև պատերազմի և դրա հետևանքով Անդրկովկասում տեղակայված զորքերի ամբողջական կամ մասնակի դուրսբերման կամ Ստալինի կառավարության անկման դեպքում անցնել թուրք-խորհրդային սահմանը և անմիջապես օկուպացնել
1) Վրաստանում՝ Բաթումի շրջան և Ախալցխայի և Ախալքալաքի շրջանները։

2) Հայաստանում՝ Լենինական (Ալեքսանդրապոլ) քաղաքը և հարակից տարածքները։

3) Ադրբեջանն ամբողջությամբ. այնտեղ կայազորներ տեղակայելով՝ ստեղծել կառավարություն, որը կհամաձայնի ճանաչել Ադրբեջանը որպես Թուրքիայի պրոտեկտորատ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի