Արտաքին 1 տարի առաջ - 20:23 08-05-2025

Արգելափակվել է Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը. նա ունի 10 մլն հետևորդ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իամամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ արգելափակվել է նրա X-ի միկրոբլոգ մուտքը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։ Նշենք, որ Իմամօղլուի օգտահաշիվ կարելի է մուտք գործել այլ երկրներից և VPN-ի միջոցով։

Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կաշառք վերցնելու, շանտաժի, փողերի լվացման, մրցույթների կեղծման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման մեջ։

Նշենք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվել էր այս տարվա մարտի 19-ին, իսկ մարտի 23-ին ձերբակալվել ու մինչ օրս գտնվում է Սիլիվրիի բանտում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը