Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով
Այսօր 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով։