Ներքին 1 տարի առաջ - 20:19 05-05-2025

Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ՊԵԿ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Սեդրակ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՊԵԿ որոշումը։

Վարչական ակտը վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 169,1-րդ հոդվածով՝ հաշվապահական հաշվառումը խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել հարկի նվազեցում կամ հայտարարագիրը, հաշվարկը ժամկետում չներկայացնելը։

Միևնույն ժամանակ, հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել վարչական ակտը՝ մինչև վերջնական դատական ակտը։ Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը, սակայն՝ մերժել միջնորդությունը։ Նախնական դատական նիստը նշանակվել է ամիսներ անց՝ նոյեմբերի 25-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ