Արտաքին 1 տարի առաջ - 13:18 03-05-2025

Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ին ՌԴ-ում գտնվող առաջնորդների անվտանգությունը․ Զելենսկի

Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք Հաղթանակի շքերթին մասնակցելու համար ժամանող երկրների առաջնորդների անվտանգությունը։ Այս մասին, «Պոլիտիկա Ստրանի» հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա մերժել է Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ եռօրյա զինադադարի առաջարկը՝ պահանջելով 30-օրյա զինադադար։ Զելենսկին խորհուրդ է տվել իր գործընկերներին՝ չմասնակցել Մոսկվայում կայանալիք շքերթին։

«Մենք չենք կարող պատասխանատու լինել Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարվողի համար։ Նրանք ձեզ անվտանգություն են ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տա։ Որովհետև մենք չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ օրերին»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում