Արտաքին 1 տարի առաջ - 18:43 01-05-2025

Նեթանյահուն 5 օր կանցկացնի Բաքվում. սա աննախադեպ ժամանակահատված է նման մակարդակի այցերի համար

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն 5 օր կանցկացնի Բաքվում. սա աննախադեպ ժամանակահատված է նման մակարդակի պաշտոնական այցերի համար

Նեթանյահուն կժամանի մայիսի 7-ին, իսկ մայիսի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը: Ակնհայտ է, որ հանդիպում է լինելու Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը քննարկելու համար, իր տելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ, ըստ ռուսական պարբերականների, Իլհամ Ալիևը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա, թեև Բաքուն մինչ օրս այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տվել: Այս ամենի ֆոնին հաջորդ շաբաթ Ադրբեջան կայցելի Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փոխարտգործնախարար Սեիդ Խաթիբզադեն:

Հայրապետյանի կարծիքով՝ այս ամենը խոսում է տարածաշրջանի համար սպասվող հագեցած իրադարձությունների մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը