Ներքին 1 տարի առաջ - 22:38 01-05-2025

 Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Շուշիի գորգերի թանգարանը

Երեկ հարցազրույց եմ վարել Արցախի Հանրապետության մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախկին նախարար, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Խոսեցինք կորսված ու վտանգի տակ հայտնված պատկառելի մշակութային ժառանգության շուրջ։

Ու ես հիշեցի ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Վարդան Ասծատրյանի գովելի, օրինակելի նախաձեռնության մասին։

Արդեն տանը, քրքրելով արխիվս, գտա 2013 թվականին թանգարանում արված լուսանկարները, երբ, որպես Շուշիի համանուն թերթի գլխավոր խմբագիր, այցելել էի Վարդանի հիմնադրած՝ Շուշիի գորգերի թանգարան։
Հիացած էի Վարդանի գործունեությամբ․ բացառապես իր ջանքերով ու միջոցներով մարդը ստեղծել էր գորգերի թանգարան, որտեղ ներկայացված էր հնաոճ գորգերի բավականին պատկառելի հավաքածու` ավելի քան երկու հարյուր ուշագրավ նմուշ: Ընդ որում, դրանց մեջ կային բավականին արժեքավոր գործեր, որոնք տարիների ընթացքում Ասծատրյանը ձեռք էր բերել տարբեր երկրներից։

Սակայն թանգարանի բացառիկ նշանակությունը կայանում էր նրանում, որ բացի գորգերից, այստեղ ցուցադրության էին ներկայացված նաև ուշ միջնադարից մինչև 20-րդ դարի սկիզբը ներառող ժամանակահատվածում արցախահայության կենցաղը ներկայացնող տարատեսակ և տարաբնույթ այլ իրեր ևս` գերմանական կարի մեքենա, կենցաղային սպասք, նավթավառներ, լուսանկարներ, պատեֆոններ, խաղալիքներ, ինքնաեռներ, գյուղատնտեսական գործիքներ, կահույք և այլն:

Վարդան Ասծատրյանի երկար տարիների գործունեության արդյունքում ստեղծված այդ՝ առանց չափազանցության հրաշք թանգարանը, երևի թե, միակ յուրահատուկ հավաքածուն էր իր տեսակի մեջ, որպես պատմամշակութային արժեքների հավաքածու, որ ավելի քան համոզիչ կերպով վկայում էր Արցախի հայկական լինելու հանգամանքը: Մարդն առանց ինչ-ինչ ետին մտքերի հավաքել ու արտասահման ուղարկվելուց փրկել էր հայրենի եզերքի պատմության պերճախոս վկայությունը հանդիսացող ահագին գույք, արժեքավոր գույք ու ցուցադրության հանել` ի տես բոլորի: Ահա ձեզ և հայրենասիրություն` գործով:

Հավելենք նաև, որ թանգարանին մաս էին կազմում նաև ավելի վաղ շրջանին վերաբերող (ավելի քան 2000 տարվա վաղեմության) ցուցանմուշներ ևս` կավե տարատեսակ ամաններ, նետերի ծայրեր, դանակներ և այլն:
Որքան գիտեմ, Վարդանին հաջողվել է հավաքածուի զգալի մասը հանել Շուշիից՝ 2020-ի նոյեմբերի սկզբին, երբ արդեն անգամ քաղաքում գտնվելն էր ծայր աստիճան վտանգավոր, ու ցավոք, թանգարանի նմուշների մի մասը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ մնացած քաղաքում։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում