Արտաքին 1 տարի առաջ - 23:27 30-04-2025

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում։

Բացի այդ, երկու նավ ճանաչվել են որպես «արգելափակված սեփականություն»:

«Նախագահը մտադիր է առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Իրանից նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում՝ Չինաստան, զրոյի հասցնել», - ասել է Ռուբիոն։

Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է բեռնափոխադրումների կառավարող մեկ ընկերության դեմ սահմանափակումների մասին։ Այդ ընկերությունը մեղադրվում է Իրանից հումքի էներգիայի մատակարարման շղթայում առանցքային դեր խաղալու մեջ:

Ռուբիոն վստահեցրել է, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է եկամուտներ ստանալ նավթի վաճառքից՝ ապակայունացնող և ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու համար, Միացյալ Նահանգները չի դադարեցնի քայլեր ձեռնարկել ինչպես Իրանի, այնպես էլ պատժամիջոցներից խուսափող նրա գործընկերների դեմ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը