Արտաքին 4 տարի առաջ - 09:06 21-04-2022

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի 29 ֆիզիկական անձանց և 40 ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Պատժամիջոցների տակ են հայտնվել ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը և Կենտրոնական բանկի ղեկավարության երեք ներկայացուցիչներ՝ նախագահի առաջին տեղակալ Քսենյա Յուդաևան, փոխնախագահ Միխայիլ Ալեքսեևը և ԿԲ-ի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Սիմանովսկին։
Պատժամիջոցային ցուցակում են նաև «Օտկրիտիե»-ի խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովը և բանկի մի քանի թոփ-մենեջերներ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Տրանսկապիտալբանկը»՝ ԿԲ-ի նոր վճարային համակարգի՝ Hello-ի օպերատորը։ Ըստ ԱՄՆ ֆիննախի, «Տրանսկապիտալբանկը» հաճախորդներին առաջարկել է վճարումներ կատարել՝ շրջանցելով պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը