Ներքին 1 տարի առաջ - 11:18 29-04-2025

49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից

Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում է Գեղամ Ասատրյանը։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ խոսեցի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ երեկ 49 երթուղում տեղի ունեցած անընդունելի միջադեպի հետ կապված։ Ըստ տնօրենի, վարորդը նախկինում երբեք նման պահվածք չի դրսևորել և կատարվածի պատճառով աշխատանքից կազատվի։ Խնդրել եմ հարցի վերջնական լուծումից հետո տեղեկացնել հանրությանը»:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ