Ուղիղ եթեր
Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
copy image url

Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 10:57 29-04-2025
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վաարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Քաղաքային իշխանության տրանսպորտային «բարեփոխումը» այնքան «փայլուն» է կատարում, որ հայ տղամարդ վարորդը նույնիսկ հարվածում է երիտասարդ աղջկան, թանկացման դեմ բոյկոտելու համար։ Կարծում եմ, իրավապահնդրը արժանի արձագանք կտան հարցին։ Երևանի ավտոբուս ՓԲԸ սա նորմա՞լ պահվածք է Ձեր ենթակայի համար։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs ՀՀ գլխավոր դատախազություն»։

Տեսանյութում լսելի է, որ վարորդի նյարդերը տեղի են տալիս, նա նույնիս հարվածում է տեսանկարահանող երիտասարդ աղջկան և պնդում, որ լավ է անում։

Տեսանյութն՝ այստեղ