87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 09:26 28-04-2025

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին. IRNA

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:

Զրույցի ընթացքում Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների գործընթացում: Այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:

ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի անկախ կազմակերպություն է, որը ստեղծվել է 1957 թվականին։

Զրույցի ընթացքում Գրոսին նաև քննարկել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության ընթացիկ վիճակը։

Իր հերթին, Աբբաս Արաղչին ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի կարևոր դերը Իրանի միջուկային ծրագրում՝ հիմնվելով իր իրավական պարտականությունների և լիազորությունների վրա։

Նա նշել է, որ Իրանը, լինելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի պատասխանատու անդամ, կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ միջազգային իրավական իր պարտավորություններին համապատասխան։

Արաղչին նաև հույս է հայտնել, որ գործակալության մասնագիտական և տեխնիկական մոտեցումը կօգնի արագ լուծել զսպման (Միջուկային զենքի զսպման ծրագիր) համակարգին վերաբերող մնացած խնդիրները։

Արաղչին տեղեկացրել է նաև Գրոսիին Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների վերջին զարգացումների մասին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան