Մամուլ 1 տարի առաջ - 08:00 26-04-2025

ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի որոշումները ՍԴ-ն մեկը մյուսի հեւտեւից հակասահմանադրական է ճանաչում, սակայն SMS-ի արդյունքում ազատված Անդրեասյանը չկա:

Իսկ ով պետք է պատասխան տա նրա՝ նախագահ լինելու ժամանակահատվածում կայացրած որոշումների համար։
Հիշեցնենք, որ Անդրեասյանի որոշումների արդյունքում դատավորներ են լքել համակարգը, և հիմա դրանք ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում:

Եվ այս տրամաբանությամբ կանխատեսելի է, որ ՄԻԵԴ-ից առաջիկայում լավ լուր չի գալու դատավորների դիմումների մասով, դրա համար էլ, մի քայլ առաջ ընկնելով, ԲԴԽ-ի որոշումները հակասահմանադրական է ճանաչում բարձր դատարանը:

Հիշեցնենք, որ լիազորությունները դադարեցրած դատավորները՝ Ալեքսեյ Սոքոյան,
Զարուհի Նախշքարյան, Աննա Փիլոսյան,
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան,
Դատավոր Դավիթ Հարությունյան,
Արթուր Ստեփանյան,
Աննա Դանիբեկյան եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ:

Ուշագրավն այն է, որ դատավորների գրեթե զգալի մասի գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։

Հավելենք, որ 2024 թվականի մայիսին Սահմանադրական դատարանը (ՍԴ), քննելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը, որոշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ենթակա է վերանայման։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ այլևս ոչ մի դատավորի լիազորություն ԲԴԽ-ն 5 կողմ ձայնով չի կարողանա դադարեցնել. ՍԴ-ն բավարարել է Արթուր Ստեփանյանի դիմումը՝ հայտնելով, որ վիճարկվող հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը