Ներքին 1 տարի առաջ - 17:15 18-04-2025

Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել

Դեռևս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար հանրային քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին։

Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ:

Ուղևորը վավերացված կրիչը վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պարտավոր է տրամադրել ստուգելու նպատակով։ Եվ եթե ուղևորները չներկայացնեն այն, ապա բացասական հետևանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն։ Նրանք կտուգանվեն 15.000 դրամի չափով:

Հարկ է նշել, որ օրվա պիկ ժամերին, հնարավոր է՝ ուղևորները չհասցնեն վճարումը կատարել մեկ րոպեի ընթացքում, բայց քաղաքային իշխանություններն, իհարկե՝ այս հանգամանքը հաշվի չեն առել։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

«Քաղաքապետարանի կողմից շրջանառվող ոչ մի բանի գնահատական հեշտ չի տալը, քանի որ տրամաբանություն չկա։ Այս անտրամաբանականության շղթայի հերթական անտրամաբանական քայլն էլ իրենց այս փնթի որոշումն է։ Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան իրենց անմարդկային փաթեթները փաթեթավորելու մեխանիզմներ։

Մենք գործ ունենք օրենքի մի նախագծի հետ, որը ոչ թե համակարգային խնդիր լուծելու համար է, այլ տեղային պրոբլեմ է, որն ուզում են լուծել օրենքի կարգավորումով»,- ասաց փորձագետը։

Պիպոյանը նկատեց, որ բարձրացված հարցը ճիշտ է, սակայն տեխնիկական մասը քննարկելը կնշանակի, ըստ էության, ընդունել գաղափարը։

«Եթե այդ հարցը տրվի ԱԺ-ում նախագծի հեղինակներին, կպատասխանեն, որ սա ընդհանուր բնույթի է, և խցանումների ժամանակ կմոտենանք ըմբռնումով։ Այս մարդկանց նպատակը խնդիր լուծելը չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում