Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 15-04-2025

Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․ Հրապարակ

Մարտի 17-ից Սրբազան շարժումը սկսել է ստորագրահավաք` «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին»: Սկզբում նախաձեռնողները եւ Սրբազանը չէին բացառում, որ սա կարող է հերթական օրենսդրական նախագծի մեկնարկը դառնալ եւ իշխանափոխության տանել: Հիմա ասում են, որ կրում է սիմվոլիկ բնույթ՝ աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի վստահում Փաշինյանի իշխանությանը:

«Վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել, եւ կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են»,- ասել էր Սրբազանը: Շարժման խոսնակն էլ երկրորդում է Սրբազանին. «Այո, ակցիան սիմվոլիկ բնույթի, ժողովրդական անհնազանդության գործողություն է: Մենք չենք սկսել իրավական պրոցես, սա անվստահություն հայտնելու համար չէ: Երիտասարդական պրոցես է՝ ցույց տալու, որ կա մեծ անվստահություն այս իշխանության հանդեպ: Այն շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե մարդիկ ինչ են մտածում»: 2 շաբաթ անց ամփոփել են արդյունքները: «Ընդամենը 42 ժամ կանգնելուց հետո ունեինք 10 հազար քվեաթերթիկ: 1 ամսից կրկին հաշվելու ենք քանակը: Երեւանում ունենք 3 տեղամաս, 2-ը` Սուրբ Աննա եկեղեցու մոտ եւ Հանրապետության հրապարակում: Մյուսը շարժական է: Արտերկրից եւ մարզերից էլ ենք ստանում զանգեր, նամակներ։ Գիտակցելով, որ այն հարցի լուծում չէ, սակայն այնքան լցված են, որ ցանկանում են ինչ-որ բան անել»:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի