Ներքին 1 տարի առաջ - 21:29 11-04-2025

Լեոնել Մեսսին «Թումո-ի մասին հրապարակում է արել

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել:

Ֆւտբոլիստը «Ինստագրամ»-ի իր «Սթորի» բաժնում կիսվել է «Թումո»-ի էջով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Ամերիկայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Բուենոս Այրեսում: Նախորդ տարվա աշնանը Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, ինչպես նաև զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը այցելել են ապագա Թումոյի տարածք և կենտրոնի հիմնադրման մասին պայմանագիր ստորագրել Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիի և կրթության նախարար Մերսեդես Միգելի հետ։

Նախորդ տարի Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այցելել էր Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել