Արտաքին 1 տարի առաջ - 18:37 08-04-2025

Պոլսի Հայոց պատրիարքը դատապարտել է թուրք քաղաքապետի արտահայտությունները

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խստորեն դատապարտել է Բոլուի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ Թանջու Օզջանի հակահայ արտահայտությունները:

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը։

Ապրիլի 5-ին Օզջանը, դիմելով Քրդստանի Բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, X սոցցանցում գրել էր․ «Կուզեի, որ հայի ծնունդ հայրդ («հայ» բառն օգտագործել է որպես նվաստացնող հանգամանք. խմբ.) քեզ թույլ չտար ծնվել, Օջալա՛ն։ Տա Աստված, որ սա լինի քո վերջին ծննդյան օրը, դավաճան․․․» Ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է։

«Հայ համայնքը, որը դարեր շարունակ ապրել է այդ տարածքներում, այդ երկրի բնիկ և անբաժանելի մասն է։ Հինավուրց ժողովուրդը, որն ամբողջ պատմության ընթացքում կարևոր մշակութային, տնտեսական և սոցիալական ներդրում է ունեցել այդ երկրի զարգացման գործում, այսօր էլ շարունակում է գոյություն ունենալ»,- հիշեցրել է պատրիարքը։

Մաշալյանը նշել է, որ ատելության խոսքի լեգիտիմացումը և խտրական արտահայտությունների անտեսումն անթույլատրելի են:

Նա իշխանություններին և հանրությանը կոչ է արել ավելի պատասխանատու արտահայտություններ օգտագործել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը