Ուղիղ եթեր
Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:05 08-04-2025

ԱՄՆ–Իրան, Թրամփը կարող է սառեցնել, ԵՄ պատասխանը, գինեկոլոգից՝ գլխավոր քարտուղար․ Միջազգային մամուլ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին գրում է CNN-ը։

Եվրամիությունը պատրաստվում է պատասխան՝ 25%-անոց մաքսատուրքեր կիրառել ամերիկյան սոյայի, կարտոֆիլի, երկաթի, պողպատի, ալյումինի, ծխախոտի և բազմաթիվ այլ ապրանքների վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Նյու Յորքի ֆոնդային բորսայի անկումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է նոր մաքսատուրքերի սառեցման հնարավորությունը՝ բոլոր երկրների համար, բացի Չինաստանից, 90 օրով։ Այս մասին գրում է NBC-ն։

Մահեր Ալ-Շարաան, ով ավելի քան 20 տարի ապրել ու աշխատել է Վորոնեժում որպես գինեկոլոգ, նշանակվել է Սիրիայի կառավարության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է EADaily-ն։

«Ռոսկոմնադզորը» սպառնում է ամբողջությամբ արգելափակել ինտերնետը՝ արգելելով արտասահմանյան սերվերների օգտագործումը՝ ռուսական կայքերը կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով։ Այս մասին գրում է Vlasti-ն։

Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենքը, որը արգելում է գովազդներ տեղադրել այն սոցիալական ցանցերում, որոնք Ռուսաստանում պաշտոնապես համարվում են ծայրահեղական կամ անցանկալի։ Դրանց թվում է նաև Instagram-ը։ Այս մասին գրում է Forbes-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով ռուսաստանյան իշխանությունները պաշտոնապես թույլատրել են դեռահասներին աշխատել։ Այս մասին գրում է Lenta-ն։

Հյուսիսային Կորեայում բացվել է համակարգչային առաջին ակումբը, որտեղ մարդիկ կարող են հանգիստ օգտագործել համակարգիչներ և խաղալ տարբեր խաղեր։ Այս մասին գրում է NK News-ը։


Գերմանիայում անցկացվող CloudFest միջոցառման ընթացքում կազմակերպվում է համակարգչային սարքավորումների նետման մրցույթ, որտեղ IT մասնագետները ողջ աշխարհից մրցում են, թե ով կարող է ավելի հեռու նետել համակարգիչը։ Այս մասին գրում է Ynvole-ը։

Colossal ընկերությունը կարողացել է վերակենդանացնել «Գահերի խաղ»-ի հեռուստասերիալի գայլերին՝ սարսափելի գայլ կամ լյուտովոլկ (dire wolf) ցեղատեսակի գայլերին, որոնք վերացել են 10-13 հազար տարի առաջ։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Թաիլանդի Չիանգ Մայում գտնվող մի ռեստորան առաջարկում զեղչեր նիհարներին․ ինչքան նիհար է հաճախորդը, այնքան շատ զեղչ կստանա։ Այս մասին գրում է New York Post-ը։

Ռուս կինը ցանկացել է այրել իր նախկին զուգընկերոջ նավակը, սակայն այրել է նաև սեփական տունը: Այս մասին գրում է News.ru-ն։

Այս և այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել