Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 55 րոպե առաջ - 19:55 12-10-2026

Գյումրիի դպրոցներում հերոսներին փոխարինել են Փաշինյանի «թևավոր խոսքերով»

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի դպրոցներում փառքի անկյունների փոխարեն հայտնվել են ուսուցողական բնույթի գրություններ՝ այդ թվում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», «Գիտելիքը ուժ է» և այլ արտահայտություններ։ Մինչդեռ փառքի անկյուններում ներկայացված էին հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած հերոսների հիշատակն ու նրանց սխրանքը։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ մի շարք դպրոցներում փառքի անկյունները հանվել են՝ պատճառաբանելով, թե դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել։

Քաղաքացիների ահազանգից հետո Oragir.News-ի լրագրողն այցելել է Գյումրիի մի քանի դպրոցներ և տեղում արձանագրել իրավիճակը։ Հարց է առաջանում՝ արդյոք հիմնանորոգումը բավարար պատճառ է դպրոցներից հերոսների հիշատակը հավերժացնող անկյունները հեռացնելու համար, և ո՞վ է որոշել, որ դրանց փոխարեն պետք է հայտնվեն նման գրություններ։

Մինչ պատասխանատուները գուցե հիմնանորոգմամբ բացատրեն կատարվածը, խնդիրը մնում է՝ ի՞նչ տեղ է այսօր հատկացվում մեր հերոսների հիշատակին այն դպրոցներում, որտեղ սերունդներ են կրթվում։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան