Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:17 12-10-2026

COP17–ի պատճառով Երևանում փակ փողոցներ կլինեն

ՄԱԿ–ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17–ի շրջանակում հոկտեմբերի 15–ին և 16–ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանությունից նշում են, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավորապես սահմանափակումը պայմանավորված է COP17–ի շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով։

Այսպիսով, հոկտեմբերի 15–ին ժամը 6.00–23.00–ն ժամանակ առ ժամանակ երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
• Երևանյան փողոց,
• Իսակովի պողոտա,
• Հաղթանակի կամուրջ,
• Արգիշտիի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Իտալիայի փողոց,
• Խորենացու փողոց,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Նալբանդյան փողոց,
• Թումանյան փողոց,
• Աբովյան փողոց,
• Արամի փողոց,
• Պուշկինի փողոց,
• Տերյան փողոց,
• Բեյրութի փողոց,
• Աթենքի փողոց,
• Բրազիլիայի հրապարակ,
• Ծիծեռնակաբերդի խճուղի,
• Մաշտոցի պողոտա,
• Պարոնյան փողոց,
• Պռոշյան փողոց,
• Բաղրամյան պողոտա,
• Ֆրանսիայի հրապարակ,
• Սայաթ-Նովայի պողոտա։

Հոկտեմբերի 16–ին ժամը 6․00–20․00–ն ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Աբովյան փողոց,
• Պուշկինի փողոց,
• Արամի փողոց,
• Տերյան փողոց,
Թումանյան փողոց,
• Նալբանդյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Խորենացու փողոց,
• Բեյրութի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Արգիշտիի փողոց,
• Մաշտոցի պողոտա,
• Ոսկերիչների փողոց,
• Հաղթանակի կամուրջ,
• Աթենքի փողոց,
• Իսակովի պողոտա,
• Երևանյան փողոց,
• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։

«COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները»,– կոչ են արել ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով