Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:20 17-12-2024

Փաշինյանն իր խոսքերով ազգին ծաղրում և ստորացնում է․ Կարինե Նալչաջյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է ցանկ՝ նշելով, որ դրանք հարցեր են որոնց համապարփակ և փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն չի տա:

«1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից եւ ծավալից:
2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ եւ վճռական քայլերի դիմել:
4. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների:
5. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության: Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարեւոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետեւ բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես։ Մենք ուզում ենք աշխարհում բոլորը մեզ լավ վերաբերվեն: Բայց ինքներս մեզ լավ չենք վերաբերվում: Սրա համար արդարացում՝ ինչքան ուզեք: Հատորներով կարելի է գրել, կամ արդեն իսկ գրված է հատորներով: Բայց սրանից իրականությունը չի փոխվում: Սիրում եմ բոլորիդ: Սա էլ՝ որեւէ հանգամանքի ազդեցության ներքո չի փոխվում»,- գրել է վարչապետը:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։

Հարցին, թե ինչի՞ մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, և ինչպե՞ս կարող են անվտանգային հարցերը բխել ջրին ու սննդին ուղղված մեր վերաբերմունքից, հոգեբանը պատասխանեց․

«Ես նույնիսկ անհրաժեշտ չեմ համարում մտնել Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեջ։ Իր խոսքը բացարձակապես իրականության հետ կապ չունի։ Փաշինյանը այնպես է կառուցում իր խոսքը, որ առաջին հայացքից, կարծես, թե ինչ որ բան ասում է, բայց մենք նայում ենք, տեսնում ենք, որ դա ոչինչ չասող խոսք է։ Երկիրն այսպիսի վիճակում, ինքն իր տրամաբանությանը հարիր դատողություններ է անում»,- ասաց հոգեբանը։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ վարչապետն այսպիսի խոսույթով շեղում է հանրության ուշադրությունը։

«Պետությունը ոչնչանում է, պետության ղեկավարն էլ նավը խորտակում է։ Ազգին, շատ ու շատ խելոք մարդկանց ծաղրում և ստորացնում է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը