Ներքին 1 տարի առաջ - 22:24 04-04-2025

Հուսով եմ՝ Վարդան Ղուկասյանը գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ակամայից դրված է իր վրա. Ղազարյան

Հուսով եմ՝ Վարդան Ղուկասյանը տեղյակ է, որ իրեն սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Մարտուն Գրիգորյանից և նրան աջակցող քաղաքական ուժերից հանրային սպասումներն իրականացան։ Այժմ ժամանակն է խոսել Վարդան Ղուկասյանի մասին։ Հուսով եմ նա գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ակամայից դրված է իր վրա։ Հուսով եմ, որ նա տեղյակ է, որ իրեն, սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ։

Դա հնարավոր է դառնում միայն ընդդիմադիր մյուս գործիչների որոշումների արդյունքում։ Դա ենթադրում է հավասարակշռված, զուսպ և համեստ կեցվածք, հարգանք բոլոր մյուս քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, նրանց հետ խիստ արդյունավետ և կառուցողական հարաբերություններ՝ լսելի դարձնելով նրանց բոլորի ձայնը և առավելագույնս ապահովել նրանց մասնակցությունը համայնքի կյանքին վերաբերող բոլոր խնդիրների լուծման գործում։

Վստահ եմ, որ այդ իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ ավագանու անդամներ կօգտվեն ստեղծված իրավիճակի ընձեռնված հնարավորությունից, ավագանու անդամի մանդատը ստանալուց անմիջապես հետո դուրս կգան այդ կեղտոտ հանցախմբի կազմից ու կձևավորեն առանձին խումբ՝ համագործակցելով պրոհայկական ուժերի հետ՝ ի շահ իրենց համայնքի»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել

Ձեզ գուցե հետաքրքրի