Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 04-04-2025

Հայաստանում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում․ հարցում

Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում են մեքենայից և ուժի գործադրմամբ պառկեցնում գետնին։ Վարորդին հետո բերման են ենթարկել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում քաղաքացուն նսեմացրած, ապօրինի բռնության ենթարկած պարեկները պատասխանատվության կենթարկվեն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի նրանց, որոշներն էլ ասացին, որ մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։

«Քֆուր տվող մարդ եմ, ինձնից հեռու։ Կարող ա Փաշինյանին մի երկու բան ասեմ՝ վատանա»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ անկախ գործից մարդը պետք է ունենա շնորհք։
«Ես հիմա ոչ մի բան չեմ կարա ասեմ։ Մարդ պիտի ունենա շնորհք, գաղափար, գիտակցություն»,- ասաց նա։

Հարվածներից մեկի կարծիքով էլ՝ պարեկները պատասխանատվության կենթարկվեն։
«Էս երկրում ոչ մի բան պատասխանատվության չի ենթարկվում, օրենք կա, բայց չի գործում»,- վրդովված պատասխանեց մեկ այլ անցորդ։

«Ինձ թվում է այո, օրենքի ուժով պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ նրանք կենթարկվեն պատասխանատվության։
«Իհարկե, պիտի ենթարկվեն։ Հուսանք իշխանությունը պատասխանատվության կենթարկի»,- ասաց նա։

«Ընդհանրապես ցանկացած հակաիրավական արարք կատարած անձ ենթակա է պատասխանատվության՝ անկախ իր ինչպիսի սուբյեկտ լինելուց»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում