Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 04-04-2025

Այդ որոշմանը սպասում են թե նախկինները, թե ներկաները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի: ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է ՄԻԵԴ դատավոր եւ մոտ ապագայում պետք է դադարեցնի ՍԴ անդամի լիազորությունները։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին եւ ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։

Այս հիմքով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, դեռեւս 2022-ին, դիմել են ՍԴ՝ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար, սակայն ՍԴ-ն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը` դիմելով մե՛կ Վենետիկի հանձնաժողովին, մե՛կ` դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում: Եվ այժմ ոչ միայն նախկինները, այլեւ հենց իրենք՝ իշխանականներն են սրտատրոփ սպասում ՍԴ որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել եւ այս օրենքի լիակատար «շահառուներից» են։

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ