Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:30 30-11-2022

Թիվ 147 հիմնական դպրոցը շարունակում է չջեռուցվել. սպասում են կառավարության որոշմանը

Որոշ ժամանակ առաջ Oragir.News-ը ահազանգ էր ստացել քաղաքացիներից, որ Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցը չի ջեռուցվում, ինչի պատճառով որոշ դասարաններում դասերն անցկացվում են հեռավար։

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն էլ Oragir.News-ին հայտնել էր, որ մինչև շաբաթվա վերջ կաթսայատան խնդրին լուծում կտրվի և դասերը կվերականգնվեն։ Այդ մասին մեզ քաղաքապետարանից հայտնել էին նոյեմբերի 15-ին, բայց երկու շաբաթ անց էլ դպրոցում դասերը չի վերականգվել, քանի որ կաթսայատան հետ կապված խնդիրը չի լուծվել։

Ռոբերտ Աբաջյանի անունը կրող թիվ 147 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց.

«Դասերի հեռավար լինելու պատճառը դպրոցի կաթսայատան վերազինման խնդիրն է, երբ որ կաթսայատան տեխնիկական անվտանգության քննություն անցկացվեց այդ ժամանակ տրվեց բացասական եզրակացություն, որի հիման վրա տեսչական մարմին տեղեկացրել ենք, որ կաթսայատունը չի վերագործարկվելու, մինչև վերազինում չիրականացվի»։

Հովհաննիսյանը նշեց, որ դպրոցի որոշ դասարաններ ջեռուցվում են էլեկտրական ջեռուցիչների օգնությամբ, սանիտարական նորմերին համապատասխան ջերմությունն ապահովվում է, և տարրական հատվածում սովորողները կարողանում են բնականոն իրենց դասապրոցեսը իրականացնել։

Հովհաննիսյանը նշեց, որ կաթսայատան վերագործարկումը մեծ գումարների հետ է կապված, ինչին դպրոցի ֆինանսավորումը չի բավականացնում։ Դպրոցի տնօրենն ասաց, որ սպասում են կառավարության համապատասխան որոշմանը, որով կհատկացվի գումար կաթսայատան վերազինման և վերագործարկման համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան