Ներքին 4 ամիս առաջ - 14:32 27-05-2026

Նիկոլ, բա որ նախկինները Մեղրին տալիս էին, ինչո՞ւ 30 տարվա մեջ չտվեցին, ո՞ւմ էին սպասում․ Շարմազանով

Նիկոլ, դու միակ բանը, որ կանգնեցրել ես՝ դա ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում։

Փաշինյանն ասում է, որ Մեղրին տալու թեման ինքն է կանգնեցրել։ Նիկոլ, բա որ նախկինները Մեղրին տալիս էին, ինչո՞ւ 30 տարվա մեջ չտվեցին, ո՞ւմ էին սպասում, քե՞զ։

Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դա էլ դու ես։ Արցախ ես տվել, ՀՀ ինքնիշխան տարածքի 240 կմ տարածք ես տվել, Արարատի խորհուրդն ես տալիս, հիմա էլ անոնսում ես անկլավների տալը։ Ու էսքանից հետո դու դեռ խոսելու բան ունե՞ս։

Թե բա՝ ես եմ կանգնեցրել Մեղրին տալու թեման։ Միակ բանը, որ կանգնեցրել ես, Նիկոլ՝ ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում