Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:08 03-04-2025

Թուրքիայում բոյկոտ է, Իսրայելը հարվածել է Սիրիային, տարածքներ գրավել Գազայում․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 3-ի միջազգային կարևոր լուրերը:

Բաքվում չինական պատվիրակությունը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածման և զարգացման հարցը և չի քննարկել կամ բարձրաձայնել «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։
«Եվ եթե լրատվամիջոցներում կան տեղեկություններ Չինաստանի դիրքորոշման վերաբերյալ, ապա այդ հայտարարությունները կարող են կեղծ լինել»,- վստահեցրել է նա։
Դիվանագետը պարզաբանել է, որ չինական կողմը հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չեն Մինգը հավելել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են, և Պեկինը կարծում է, որ կողմերը պետք է փորձեն լուծել տարաձայնությունները քաղաքական երկխոսության և դիվանագիտության միջոցով։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը մենք խթանում ենք, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Միևնույն ժամանակ, Չինաստանը հարգում է զարգացման այն ուղին, որն ընտրում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր։ Չինական կողմը չի միջամտելու երկրների ներքին գործերին, և որպես Հայաստանի բարեկամ գործընկեր մենք շահագրգռված ենք շարունակել խորացնել համագործակցությունը»,- ընդգծել է Չեն Մինգը։

Թուրքիայի ոստիկանությունն այսօր 11 մարդու է ձերբակալել, որոնք կոչ են արել տնտեսական բոյկոտի ենթարկել էրդողանի ու նրա մերձավորների հետ փոխկապակցված ընկերությունները։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցերից բացի ընդդիմությունը որոշել էր նաև պայքարի այս ձևը կիրառել։ Դատախազները, սակայն, քննություն են սկսել ոչ միայն հանրահավաքների հարթակից, այլև՝ սոցիալական ցանցերում բոյկոտի կոչ անողների դեմ՝ «ատելության խոսք ու թշնամանք հրահրելու» մեղադրանքով:
Կառավարությունը դատապարտել է բոյկոտը՝ որպես տնտեսության ապակայունացման փորձ։
Երկրում տնտեսական վիճակը վերջին տարիներին գնալով վատթարանում է, անցած ամիս գնաճը հասել էր շուրջ 38 տոկոսի։
Ընդդիմության բոյկոտի կոչին ի պատասխան՝ Թուրքիայի պետպաշտոնյաններն այցելել են խանութներ, սրճարաններ և այդ կերպ փորձել են ցույց տալ, որ բնակչությունը չի միացել բոյկոտին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին