87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 1 տարի առաջ - 22:00 18-01-2025

Խաղաղության հույսերն ու Ադրբեջանի «մտահոգությունները», հրադար՝ Գազայում. Ամփոփ լուրեր. Արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 18-ի միջազգային կարևոր լուրերը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է բոլորի շահերից։ Ֆիդանը հայտնել է, որ Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սահմանազատման և հարաբերությունների կարգավորման հարցերը։ Նա նշել է, որ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ կարևոր քայլ է»,- ասել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը դուրս է եկել կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ, քանի որ վերջինս արգելափակել է Ուկրաինային օգնության նոր փաթեթը։ Բաերբոքի խոսքով՝ Գերմանիան չափազանց երկչոտ է Ուկրաինային աջակցելու հարցում։ Ի պատասխան՝ Շոլցը կրկնել է, որ կհամաձայնի Ուկրաինային երեք միլիարդ եվրոյի լրացուցիչ զենք մատակարարել միայն պարտքի արգելքը հանելու դեպքում։ «Միակ լուծումը, առանց Գերմանիայում կրճատումների միջոցով ֆինանսավորման, լրացուցիչ փոխառությունն է։ Ի դեպ, սա հենց այն ճանապարհն է, որով անցել է մեզ շրջապատող գրեթե բոլոր երկրները»,- ասել է նա՝ Բեռլինում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնի հետ հանդիպումից հետո:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․