Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:17 03-04-2025

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:

Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, որ վիճակագրական կոմիտեի թվերը ոչ միշտ է, որ համընկնում են ֆինանսների նախարարության կամ, օրինակ, Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների հետ։

Այս ամենը մի կողմ դնելով՝ եկեք հասկանանք, թե սպառողական գներին զուգահեռ ինչ փոփոխություններ է կրել արտարժույթի շուկան։

2025թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է):

2025 թ. փետրվարին 2024 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.4% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում:

2025թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 395.6 դրամ, ինչը 2.1%-ով ցածր է 2024թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (404.3 դրամ)»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»