Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 13-ի ամփոփ լուրերը:
Շինարարների փողոցում այսօր առավոտյան լարված իրավիճակ էր: Երևանի քաղաքապետարանն, անտեսելով քաղաքացիների սեփականության իրավունքները, հատուկ տեխնիկայով հողին էր հավասարեցնում մարդկանց կրպակները, որտեղ նրանք աշխատում ու վաստակում էին իրենց ապրուստի միջոցը: Այնտեղ էին նաև Աջափնյակի թաղապետը, ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը:
Իրավիճակն ավելի սրվեց, երբ կրպակները քանդելու շուրջ վիճաբանություն առաջացավ ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի միջև: Վերջինները սկսեցին վիրավորել միմյանց:
Շինարարների փողոցում այսօր տեխնիկայի աշխատանքին զուգահեռ վիճաբանություն է տեղի ունեցել նաև ակցիայի մասնակիցների ու Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի միջև։
Կրպակները քանդելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ վիճաբանություն սկսվեց նաև քաղաքացու ու ոստիկանի միջև: Մյուս ոստիկաններն ու ակցիայի մասնակից քաղաքացիները փորձում էին հանդարտեցնել քաշքշոցը: Քաղաքացիներն ու մյուս ոստիկանները փորձում էին պաշտպանել տարիքով տղամարդուն, ով առանց այդ էլ հուզված ու լարված հոգեվիճակում էր: Մինչդեռ՝ ոստիկաններից մեկը բղավում էր տարեց տղամարդու վրա՝ «Ի՞նչ ես քֆուր տալի, արա՛»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ԶԼՄ հարցումների, հաստատել է մամուլում տարածվող լուրը, որ այսօր ծառայության ընթացքում զինվոր է վիրավորվել։ «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելին՝ տեսանյութում: