Արտաքին 1 տարի առաջ - 17:32 01-04-2025

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշով հրապարակման համար

Գերմանիայի նախագահի աշխատակազմը ներողություն է խնդրել Ադրբեջանից նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցի պաշտոնական էջում Արցախի դրոշով արված հրապարակման համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի անունից ներողությամբ նամակ է հղվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին և թույլտվություն տրամադրվել, որ այն տարածվի լրատվամիջոցներով։

«Նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ պատկեր և դրան կից տեքստ, որը վերաբերում է Ադրբեջանի շրջաններից մեկին։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվել է։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Շատ եմ ցավում տեղի ունեցած սխալի համար և կցանկանայի իմ անկեղծ ներողությունները հայտնել այն սխալ տպավորության համար, որը ազդել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա»,- ասվում է նամակում։ Նշվում է նաև, որ նախագահի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սոցցանցի իր էջում Արցախի դրոշով հրապարակում էր արել, կարճ ժամանակ անց՝ հեռացրել։

Այնուհետև Բաքուն ԱԳՆ էր կանչել երկրում Գերմանիայի դեսպանին, խիստ բողոք հայտնել ու հրապարակային ներողություն պահանջել։ Ադրբեջանական իշխանամերձ աղբյուրներն էլ հայտարարել էին, որ ներողություն չխնդրելու դեպքում Գերմանիայի նախագահի Բաքու այցի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին