Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:12 31-03-2025

Բաքվից պնդում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվում Թալինից ու Ագարակից, խոսվում է գոյություն չունեցող «վերադարձի իրավունքի» մասին։ Վերջում էլ հաղորդավարը ամփոփում է, որ գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար։

Ես շարունակում եմ ՊՆԴԵԼ՝ Ադրբեջանը ունի զավթողական, շատ վտանգավոր նպատակներ, դրանք էլ ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դարձել Արցախում տեղի ունեցած դեպքերից ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից հետո։

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակով քարոզվել ատելություն ու հայատյացություն։ Վերջին վառ օրինակն էլ այն էր, երբ Ալիևը իր ելույթում միայն 11 անգամ հայերի հանդեպ կիրառեց «թշնամի» տերմինը։ Այս ամենը ՊԵՏՔ է ուղղել Ալիևի դեմ, բայց փոխարենը ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևի սրբադասման ու մաքրազերծման աշխատանքներով…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի