Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:31 31-03-2025

Ակադեմիական քաղաքում կարող են լինել նաև միջազգային բուհերը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կիրառական գիտությունների 19 համալսարանների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կրթության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացումը: Նախարարը նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում է, և միջազգային գործընկերների հետ քննարկումներն ու փորձի փոխանակումը կարևոր նշանակություն ունեն:
Ներկայացնելով մշակման փուլում գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագիծը` նախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ՀՀ բուհերի մրցունակության ու արդյունավետության բարձրացմանը:

«Կիրառական գիտությունների ուղղությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար՝ հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից: Այս տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել ձեր փորձն ու համագործակցության ուղիներ գտնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի իրականացմամբ Հայաստանում ստեղծվելու է կրթագիտական նոր միջավայր՝ բարձրագույն կրթության և հետազոտության համար միջազգային բարձր չափանիշների սահմանմամբ: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայկական կողմն համագործակցում է Մյունխենի տեխնիկական համալսարանի, ինչպես նաև գերմանական մի շարք կազմակերպությունների հետ գլխավոր հատակագծի մշակման և մի շարք այլ աշխատանքների ուղղությամբ:

«Ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք որպես կրթական և հետազոտական բարձրորակ միջավայր բուհերի և գիտական կազմակերպությունների համար: Միջազգային բուհերի հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի. ակադեմիական քաղաքում կարող են ներկայացված լինել նաև միջազգային բուհերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը երկկողմ համագործակցության համատեքստում ընդգծել է նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության դերակատարությունը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ DAAD-ի միջոցով Գերմանիայի բարձրագույն կրթության ոլորտը հասանելի է դարձել նաև Հայաստանի ուսանողներին և դասախոսներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս ողջունել է հյուրերին և առավել մանրամասն ներկայացրել բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները: Նա, մասնավորապես, անդրադարձել է բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացին, բուհական կրթական ծրագրերի խոշորացման և վերանայման համատեքստում միջազգային բուհերի հետ գործընկերության կարևորությանը, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի մշակման ինստիտուցիոնալացմանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսը՝ ներկայացնելով Գերմանիայի բարձրագույն կրթության համակարգը, ինչպես նաև Գերմանիայում կիրառական գիտությունների համալսարանների միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կողմերը կարևորել են Հայաստան-Գերմանիա համագործակցությունը, ՀՀ բուհերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը կրթաթոշակների տրամադրման և ակադեմիական փոխանակման առաջատար կազմակերպություններից է աշխարհում: DAAD-ի ծրագրերն աջակցում են ուսանողներին, գիտնականներին և հետազոտողներին՝ հնարավորություն տալով սովորել, հետազոտություններ իրականացնել կամ դասավանդել Գերմանիայում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ