Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:55 12-03-2026

Հիմա աղբն ենք մաքրում Ակադեմիական քաղաքի տարածքից․ աշխատանքները ակտիվ գնում են․ ԿԳՄՍ նախարար

Ակադեմիական քաղաքի առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030 թ-ն, առաջին փուլում նախատեսվում է կառուցել ուսանողական կացարաններ՝ առնվազն 3600 ուսանողների համար, բազմաֆունկցիոնալ մշակութային սրահ, որը կօգնի քաղաքը դարձնել գրավիչ նաև մեր քաղաքացիների համար և բազմազան միջոցառումների անցկացման վայր, ինչպես նաև տեխնոլոգիական կլաստերի կառուցում։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ նախորդ տարվանից սկսել են տարածքի մաքրման աշխատանքները․ «85 հա երկրորդ փուլում կմաքրենք, առաջին փուլում նույնպես գրեթե նույնքան տարածք ենք մաքրել և մոտ 17 000 խմ աղբի հեռացում պետք է ունենանք տարածքից»։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը