Արտաքին 1 տարի առաջ - 19:45 26-03-2025

Երկրաշարժ՝ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ հանրապետական ​​սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետախուզական բյուրոյի տեղեկության՝ ցնցումներ են գրանցվել Մինգեչաուր կայարանից 46 կմ հյուսիս-արևմուտք՝ Սամուխի շրջանում (Մինգեչաուրի ջրամբար)։

Երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնին մոտ բնակավայրերում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։