Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:50 24-03-2025

Խայտառակ պարտությունն ու Փաշինյանի աչքալուսանքը, Սյունիքը Հայաստան է, Ավինյանը ստել է. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 24-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նախօրեին Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի հավաքականի կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներողություն է խնդրել, սակայն նա մտադիր չէ հրաժարական տալ։ «Խաղից հետո բավականին երկար շփվեցինք թիմում ֆեդերացիայի ներկայացուցիչների, ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ: Երկար եւ լուրջ խոսակցություն ունեցանք եւ եկանք այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Համոզված եմ, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ»,- ասել է նա։ Մելիքբեկյանը խոսել է նաև առկա դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտության մասին։ «Պատրաստ ենք հաղթահարել այդ ամենը, այդ դժվարությունները, փորձել այդ խնդիրները մեր ներսում լուծել եւ հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում, փորձել ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, որպես բավականին մարտունակ թիմ ներկայանալ սեպտեմբերին աշխարհի առաջնության ընտրական փուլին»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ Վրաստանի հավաքականը նախօրեին իր հարկի տակ 6:1 հաշվով հաղթել էր Հայաստանի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի կրած խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր շտապել է հանրությանը աչքալուսանք տալ՝ տեղեկացնելով, որ հունվարի 1-ից հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է: Մեկ այլ աչքալուսանք էլ Նիկոլ Փաշինյանը «#հատիկառհատիկ» շարքի ներքո է տվել։ «Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ»,- հայտնել է նա։

Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 24-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց խոսքով, դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Բնակիչների խոսքով՝ Տիգրան Ավինյանի խոստացած ժամկետը լրացել է, սակայն վերջինս ստել է ու իրենց խնդրին լուծում չի տվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է: Նախորդ անգամ բնակիչները հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի և կառավարության դիմաց:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կրկին մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Սկսում եմ բարեկամության, համերաշխության, աջակցության այցը Սյունիք: Սյունիքը Հայաստանի տարածքի անբաժան մասն է։ Դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ, առանց անհանգստության և սպառնալիքների»,- նշել է դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին