Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 21:20 16-04-2024

Բետոնից ներվե՞ր, թե՞ ջղագրգիռ ելույթ․ Ավինյանը ստել է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ընդամենը մեկ ամիս առաջ էր բարձրաձայնում, որ իրեն հունից հանել անհնար է, պարզվում է՝ ստել է։

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում Ավինյանը չի կարողացել տիրապետել իրեն ու դուրս է եկել հունից.

«Դուք ձեր ականջները կտեսնենք, ապագայում իշխանություն չեք տեսնի... Ձեր տեսակը մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է, շարունակեք հաչալ, որովհետև շունը հաչա, քամին փչի»,- դիմելով ընդդիմադիրներին՝ զայրացած ասաց քաղաքապետը, ապա կոչ արեց կոռեկտության սահմաններից դուրս չգալ ու «խուժան բառապաշարը» մի կողմ թողնել։

Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստին, երբ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը բարձրաձայնել էր, որ ինքը չի կարողացել քվեարկել, Ավինյանըխն ի պատասխան նշել էր. «Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել... Տիկին Աբգարյա՜ն, մի՛ ստիպեք միկրոֆոններն անջատել ու զգուշացումներ բաժանել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը