Ներքին 1 տարի առաջ - 22:38 20-03-2025

ԵՊՀ-ն «օրենքի տառին» համապատասխան խախտում է օրենքները. ոչ մրցակցային գնումների հետքերով

2023 թվականի դեկտեմբերի 15-ին «Կատյա Նազարեթյան» ԱՁ-ն դիմում-բողոք է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի: Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Կատյա Նազարեթյան» ԱՁ-ի դիմում-բողոքը՝ ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի։

Դիմողը պահանջում էր անվավեր ճանաչել ԵՊՀ-ի կազմակերպած գնումների մրցույթի որոշումը, քանի որ մրցութային պահանջները, ըստ նրա, անհասկանալի և անհավասար էին։ Խնդիրը պարզ է. նույն մրցույթում մեկ ապրանքի համար մանրամասն նկարագրություն էր պահանջվում, իսկ մեկ ուրիշի համար՝ ոչ։

Այս անհամապատասխանությունն էլ պատճառ է դարձել, որ «Կատյա Նազարեթյան» ԱՁ-ն դիմի դատարան։ Սակայն դատավոր Գ. Մազմանյանը գտել է, որ դիմում-բողոքը ներկայացվել է սխալ ընթացակարգով, և այն պետք է ներկայացվեր հատուկ հայցային վարույթի կարգով։

Արդյունքում, դատարանը ոչ թե քննել է խնդրի բուն էությունը, այլ ընթացակարգային պատճառներով պարզապես վերադարձրել է դիմումը։ 2025 թվականի փետրվարի 28-ին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ դատական ծախսերի հարցն արդեն լուծված է, քանի որ պետական տուրքի վճարումից բողոքաբերն ազատված է։ Սակայն հարցն այն է, որ եթե խնդիրը դատական ծախսերից այն կողմ էլ ունի հիմնավորումներ, ինչո՞ւ բողոքարկումը մերժվեց առանց բուն մրցութային գործընթացի արդարացիության քննարկման։

Այժմ գործը գնացել է Վճռաբեկ դատարան։ Սա նշանակում է նոր դատական պրոցես, ժամանակի կորուստ և, թերևս, կրկին ձևական հիմնավորումներով մերժման վտանգ։ Եթե պետությունը ձգտում է ապահովել պետական գնումների թափանցիկությունը, ապա նման դեպքերը պետք է լուծվեն ոչ թե միայն ընթացակարգային հարցերի դիտարկմամբ, այլ մրցույթի արդարության ու հավասար հնարավորությունների տեսանկյունից։

Այսպիսով, դեռևս շատ վաղուց gnumner.am կայքի միջոցով պարզ էր դարձել, որ ԵՊՀ-ն իր գնումները այդքան էլ թափանցիկ կերպով չի իրականացնում, մրցունակություն չի ապահովում դիմողների համար: Այնուամենայնիվ, սա կարող ենք դիտարկել ևս մի օրինակ, թե ինչպես են օրենքի տառի շրջանակներում խախտվում օրենքները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը