Արտաքին 1 տարի առաջ - 20:45 10-03-2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլին հնարավոր է այցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է South China Morning Post-ը (SCMP)՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Ամերիկացի առաջնորդի այցը կարող է կայանալ արդեն ապրիլին։ Պարբերականի չինացի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պեկինի համար այժմ ավելի դժվար է շփվել իր ամերիկացի գործընկերների հետ, քան Բայդենի վարչակազմի օրոք էր, քանի որ Վաշինգտոնն արմատական փոփոխությունների է գնում:

Ըստ աղբյուրների՝ երկու առաջնորդները կցանկանային, որ մյուս կողմն առաջինն այցելեր իր երկիր դա որպես դիվանագիտական ​​հաղթանակ ներկայացնելու համար, սակայն նախնական քննարկումները կենտրոնացել են Թրամփի՝ Չինաստան այցի վրա։

Աղբյուրի խոսքով՝ եթե Թրամփը նման այց կատարի, դա կարևոր դիվանագիտական ​​հաղթանակ կլինի հատկապես Ծինփինի համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է