87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 1 ամիս առաջ - 11:07 24-09-2026

Մելանիա Թրամփը խոստովանել է՝ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ ցանկանում է լսել իր կարծիքը

Մելանիա Թրամփը բացահայտել է, որ իր ամուսինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միշտ չէ, որ պատրաստ է լսել իր կարծիքը, բայց ինքը միշտ ասում է նրան, թե ինչ է իրականում մտածում։

56-ամյա առաջին տիկինը հյուր է գնացել «Fox & Friends» հաղորդմանը։ Հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք 80-ամյա նախագահը խնդրել է իրեն ներկայացնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախորդ օրը ունեցած իր ելույթից տպավորությունները։

Մելանիան գովաբանել է ամուսնու ելույթը․ «Ես նրան ասացի, որ նա հիանալի ելույթ ունեցավ, նա շատ լավ ելույթ ունեցավ։ Եվ ելույթը հրաշալի էր»։

Միևնույն ժամանակ, առաջին տիկինը խոստովանել է, որ միշտ ճշմարտությունն է ասում ամուսնուն, նույնիսկ եթե նա չի ուզում լսել այն։ «Երբեմն նա չի ուզում լսել այն, ինչ ես նրան ասում եմ, բայց դա նորմալ է։ Ես միշտ ճշմարտությունն եմ ասում», - ասել է Մելանիան։

Հարցազրույցի ժամանակ նա նաև քննարկել է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը հաղթահարում իր երկրորդ ժամկետը՝ համեմատելով այն Սպիտակ տանը իր առաջին ժամկետի հետ։ Մելանիայի խոսքերով՝ նախագահը գործնականում չի դադարում աշխատել․ «Նա անդադար աշխատում է։ Նա ավելի շատ էներգիա ունի, քան որևէ մեկը։ Նա աշխատում է առավոտից մինչև երեկո, անդադար»։