Մամուլ 1 տարի առաջ - 08:36 04-03-2025

Ով է Ֆրանսիայի պատվո հյուպատոսը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հարցազրույցի մի հատվածը լայն քննարկման առարկա դարձավ՝ կապված Արցախի` Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանի մաս ճանաչվելու հետ, սակայն նա այլ ուշագրավ հայտարարություններ էլ էր արել: Օրինակ, Ֆրանսիայի հյուպատոսություն հիմնելու մասին` «Հայաստանի ամենառազմավարական եւ սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզում»։

«Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք` կտեղակայվի Գորիսում, որովհետեւ Գորիսը, մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, մյուս կողմից՝ առանձնակի կապ ունի ֆրանսերենի հետ… թերեւս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է»։ Չնայած դեռ հստակ ժամկետներ չկան, թե երբ է բացվելու հյուպատոսությունը, տարածքն էլ դեռ ընտրված չէ, սակայն, մեր տեղեկություններով, արդեն որոշվել է, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը:

Նա հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ստացել է առաջարկ եւ մեծ սիրով համաձայնել․ «Իմ համոզմամբ՝ Գորիսը Հայաստանի ֆրանսախոսության մայրաքաղաքն է, քանի որ ֆրանսերենը պարտադիր դասավանդվում է բոլոր դպրոցներում ե՛ւ որպես օտար երկրորդ լեզու, ե՛ւ թե որպես ընտրովի՝ երրորդ լեզու։ Որպես ֆրանսախոսության կենտրոնի տնօրեն՝ ես կարող եմ հաստատել, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, եթե նախկինում կենտրոնն ուներ 50 այցելու, ապա այսօր` 150, ունենք նաեւ ֆրանսախոս դպրոց` տարբեր մակարդակի երեխաների համար, եթե նախկինում միայն 8-18 տարեկանների համար էր կենտրոնը, հիմա մինչեւ 65 տարեկան այցելու ունենք, հետաքրքրությունների մակարդակն էլ է փոխվել»։ Ափունցը չցանկացավ դեսպանի քաղաքական հայտարարություններին անդրադառնալ, սպառնալիքների մասով էլ ասաց․ «Տարածաշրջանային սպառնալիքները բոլորդ տեսնում եք»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան