Ներքին 3 տարի առաջ - 18:48 02-03-2023

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է ՀՀ քննչական կոմիտեում

Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Վերջինիս ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհավորել է պարոն Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Արսեն Այվազյանը նաև բարձր է գնահատել փոխվստահության վրա հիմնված սերտ գործակցությունը Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։

Պարոն Աբեդին Վարամինն իր հերթին արժևորվել է հարևան երկրների միջև բոլոր մակարդակներում առկա հարաբերությունների բարձր նշաձողը և պատրաստակամություն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան