Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 09:55 03-03-2025

«Օսկար 2025»․ «Անորայի» հաջողությունը և Լատվիայի պատմական հաղթանակը

Մարտի 2-ի լույս 3-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը։ Մրցանակաբաշխության հաղորդավարն այս տարի եղել է հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Քոնան Օ’Բրայեն։

«Անորա» ֆիլմը արժանացել է 5 օսկարի։ Այն հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգը, ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը համարվեց «Լավագույն ռեժիսոր»։ ««Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մայքի Մեդիսոնը՝ մերկապարուհի Անորա Միխեևայի դերի համար։ Յուրի Բորիսովը առաջադրված էր «Լավագույն երկրորդ պլանի դերասան», սակայն հաղթեց Կիրան Քալքինը։



Չնայած մրցանակը չստանալուն՝ Բորիսովը ուշադրության կենտրոնում էր։ Ռոբերտ Դաունի կրտսերը բեմից բարձր գնահատական տվեց նրա աշխատանքին՝ ասելով, որ դերասանին մեծ ապագա է սպասում։

Ռեժիսոր Շոն Բեյքերը պատմեց, որ ընտրել է Բորիսովին այն բանից հետո, երբ տեսել է նրա դերասանական աշխատանքները ու նրան անվանել է «ռուսական Ռայան Գոսլինգ»։

Ռեժիսորն իր ելույթի ընթացքում նաև շնորհակալություն է հայտնել սեքս-ինդուստրիայի աշխատակցուհիներին, որոնց պատմությունները ոգեշնչման աղբյուր են դարձել ֆիլմի ստեղծման համար։

Այս տարվա մրցանակաբաշխությունը պատմական հաղթանակ էր Լատվիայի համար։ Առաջին անգամ Լատվիան հաղթեց «Օսկար» մրցանակաբաշխությունում։ «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Հոսանք» մուլտֆիլմը։

Սա մեծ անակնկալ էր բոլորի համար, քանի որ մուլտֆիլմի բյուջեն ընդամենը €3,5 մլն էր, մինչդեռ գլխավոր մրցակից «Գլխիվայր 2»-ի բյուջեն հասել էր $200 մլն-ի։

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողներն են՝
1) Լավագույն երկրորդ պլանի դերասան — Կիրան Քալքին («Իրական ցավ»)

2) Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի — Զոի Սալդանա («Էմիլիա Պերես»)

3) Լավագույն օրիգինալ սցենար — «Անորա»

4) Լավագույն ադապտացված սցենար — «Կոնկլավ»

5) Լավագույն կարճամետրաժ ֆիլմ — «Ես ռոբոտ չեմ»

6) Լավագույն վավերագրական ֆիլմ — «Այլ երկիր չկա»

7) Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ — «Նվագախմբի միակ աղջիկը»

8) Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ — «Հոսանք»

9) Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ — «Ծիրանի ծառի ստվերում»

10) Լավագույն օպերատորական աշխատանք — «Բրուտալիստ»

11) Լավագույն գեղարվեստական ձևավորում — «Չար»

12) Լավագույն մոնտաժ — «Անորա»

13) Լավագույն հատուկ էֆեկտներ — «Դյունա․ Մաս երկրորդ»

14) Լավագույն ձայնային աշխատանք — «Դյունա․ Մաս երկրորդ»

15) Լավագույն օրիգինալ երաժշտություն — El Mal, «Էմիլիա Պերես»

16) Լավագույն կոստյումներ — «Չար»

17) Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում — «Սուբստանցիա»

Ձեզ ենք ներկայացնում մրցանակաբաշխության ներկաներին՝

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի