Արտաքին 1 տարի առաջ - 19:52 28-02-2025

ԱՄՆ-ն ողջունում է Օջալանի կոչը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հուքսը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) ուղերձին:

Հուքսը նշել է, որ այն կարևոր զարգացում է և հույս հայտնել, որ այն կօգնի մեղմացնել իրենց թուրք դաշնակիցների վերաբերմունքը հյուսիս-արևելյան Սիրիայում «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող ԱՄՆ գործընկերների նկատմամբ:

«Մենք հավատում ենք, որ Օջալանի կոչը կնպաստի խնդրահարույց տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասել է նա:

Oragir.News-ը երեկ տեղեկացրել էր, որ երեկ Օջալանը քուրդ զինյալներին կոչ էր արել վայր դնել զենքերը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը