Ներքին 1 տարի առաջ - 10:37 25-02-2025

Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ մղձավանջները․ Կասկադի մրցույթում հաղթած ընկերության հիմնադիր

Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները

Մամուլի հրապարակումներն՝ ինչպես նաև վերջիններիս արձագանքները կարդալով, առաջին հերթին պարտքս եմ համարում խնդրել, նաև պահանջել, որ դադարեցնե՛ք իմ անձը փոխկապակցել որևէ քաղաքական ուժի հետ, ով էլ, որ դա լինի, ընդհուպ հեռու կամ մոտ ազգական: Առնվազն ինձ ճանաչողները, վստահաբար, գիտեն, որ որևէ քաղաքական ու կուսակցական կապվածություն երբևէ չեմ ունեցել և որևէ կուսակցական շարքեր չեմ հարել:

Ինչ վերաբերվում է Կասկադի նախագծին. ամեն ինչ շատ տրիվյալ է՝ հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել ենք, քանի որ բավարարում էինք մրցույթի բոլոր պայմաններին ու չափորոշիչներին՝ սկսած փաստաթղթավորումից մինչև ֆինանսական միջոցներ ու ներդրումային ծավալ:

Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ աղմուկ է բարձրացել: Չնայած, մեկ այլ տեսանկյունից նայելով էլ հասկանում եմ, որ ես էլ չլինեի, այլ անձ լիներ, նույն մարդիկ նույն էնտուզիազմով, նույն տեքստերը շարադրելու էին: Դա էլ է նորմալ՝ հիմնականում անկարողության ու չկամության սինդրոմ է: Ըմբռնումով ու ժպիտով եմ վերաբերվում տկար մտքերին:

Թերևս, այսքանը...
Меньше пафоса, господа

Հ.Գ.
Դե սովորեք, որ կարելի է չլինել որևէ մեկի գործիք ու ուղղակի գործ անել.... վստահ եմ, կսովորեք
Գրիգոր ԳԱԳԻԿԻ Տեր-Ղազարյան»։

Հիշեցնենք, որ Կասկադի վերակառուցման մրցույթում հաղթող է ճանաչվել Գրիգոր Տեր-Ղազարյանի հիմնադրած «Ջի թի բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում