Ներքին 1 տարի առաջ - 15:51 23-02-2025

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կարևորելով մեր երկրում արյան դոնորության մշակույթի ձևավորումը՝ պետական կառավարման ոլորտի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու արյան դոնորության հետ կապված խնդիրները։

«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- նշել է
Անահիտ Ավանեսյանն ընդգծելով, որ կյանք պարգևող այս քայլը չպետք է անենք միայն աղետի, պատերազմի օրերին, արյան կարիք կա ամեն օր։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ցանկություն կունենան արյուն հանձնել, շարժական կայանը կարող է մոտենալ և տեղում կազմակերել արյունատվությունը՝ խնայելով դոնորի ժամանակը։

Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, արյան դոնորության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների քննարկման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման և հասարակության ներգրավվածության խթանման գործում։

Միջոցառումը նաև հնարավորություն էր` գտնելու նոր դոնորներ, որոնք պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն նվիրաբերել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը