Ներքին 1 տարի առաջ - 13:07 23-02-2025

Ռազմարդյունաբերության նոր թրենդները. Ավետիք Չալաբյանը՝ IDEX-ի մասին

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անցնող շաբաթվա ընթացքում, ի թիվս այլ գործերի, հնարավորություն եղավ մեկ օրով այցելել Աբու Դաբիում անցկացվող աշխարհի խոշորագույն IDEX ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Նախկինում, երբ ես շատ ավելի անմիջական էի զբաղվում ռազմարդյունաբերությամբ, ամբողջ շաբաթն անցկացնում էի այս ցուցահանդեսում, քանի որ սա սովորելու, աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու, նոր կապեր ստեղծելու բացառիկ հնարավորություն էր:



Այս անգամ ժամանակը կարճ էր, ուստի ստիպված էի կենտրոնանալ միայն ընդհանուր տրենդերը հասկանալու վրա: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ դրոնները և հակադրոնային պայքարը, սակայն առաջին պլան է դուրս գալիս դրոնների կառավարումը արհեստական բանականության միջոցով, մարդու նվազագույն մասնակցությամբ: Ավելի բարձր մակարդակով, կատարելագործվում են հրթիռային տեխնոլոգիաները, և հայելային՝ պայքարը դրանց դեմ, վերջինիս համատեքստում ասպարեզ են գալիս գերհզոր լազերային խոցող համակարգեր, հզոր ռադարներ, արբանյակային դիտարկման համակարգեր, և այլն:



Այս ցուցահանդեսը նաև լավ հնարավորություն է մեկ տեղում տեսնել մեր հայրենական ռազմարդյունաբերական ընկերություններին, նրանց կողմից առաջարկվող նոր մշակումները, քննարկել համագործակցության հնարավորությունները: Ուրախ էի տեսնել, որ մեր գործընկերներից շատերը լավ առաջընթաց ունեն, ցուցահանդես են բերում մրցունակ պրոդուկտներ, թեև եղածով երբեք չենք կարող բավարարվել: Շնորհավորում եմ նրանց, և նոր հաջողություններ ցանկանում մեր երկրի պաշտպանության կարևոր գործում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի