Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 21-02-2025

Գյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրիում երեկ տեղի ունեցածը, պարզվում է, առաջին ծիծեռնակն է․ ասֆալտին փռելով բերման էին ենթարկել քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին։ Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչեւ շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն եւ ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։ Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ՆԳՆ-ն մի ծիծաղելի պարզաբանում տարածեց, թե Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով։ Ամենաբարձր ռեյտինգ ունեցող թեկնածուի նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ փորձում են բոլոր ընդդիմադիր թեկնածուների, նրանց կողմնակիցների վախը բռնել։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով