Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:07 15-08-2025

Գյումրին արեւմտամետներին է սպասում. Հրապարակ

Գրել էինք, որ Հայաստանի արեւմտամետները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով հանել այն մեր երկրից։ Արման Բաբաջանյանը, որը մշտապես հանդես է եկել հակառուսական կոչերով, գաղափարներով ու հայացքներով, վերջին անգամ նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացրեց մայիսի 21-ին` ԱԳՆ շենքի դիմաց՝ Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ, եւ ԱԺ-ի դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցի ընթացքում։ Որոշ տեղեկություններով՝ Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երեւանից հայրաքաղաք գնացած արեւմտամետներին: Քննարկումներ կան, թե ի պաշտպանություն ՌԴ-ի եւ ռազմաբազայի ինչ հակընդդեմ ակցիա իրականացնել։ Փորձեցինք Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանից պարզել՝ քաղաքային իշխանությունն ինչպես է արձագանքելու այդ ակցիային, սակայն նա հարցը լսեց եւ ասաց, որ ավագանու նիստի է մասնակցում, չի կարող պատասխանել, թեպետ նիստն արդեն ավարտվել էր։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով